Մասիս համայնքում շարունակվում են ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքները

Հարգելի՛ բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքում շարունակվում են ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքները։
Կառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 8 000 գծամետր։ Աշխատանքներն ընդգրկում են՝
• 2-րդ փողոցից դեպի 4-րդ փողոց տանող հատվածը,
• 1-ին փողոցից 4-րդ փողոց տանող ճանապարհի 1-ին, 2-րդ և 3-րդ նրբանցքները,
• 3-րդ փողոցի վերջնամասից դեպի 4-րդ փողոց տանող ճանապարհը,
• 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցները,
• 10-րդ փողոցից դեպի «Արմանդ» խանութ տանող ճանապարհը,
• Երիտասարդականների փողոցը,
• 9-րդ փողոցից դեպի 7-րդ փողոց տանող ճանապարհը։
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 991 920 000 ՀՀ դրամ։
Ծրագրի ֆինանսավորման 70%-ը հատկացվում է համայնքային միջոցներից, իսկ 30%-ը՝ ՀՀ պետական բյուջեից։
Աշխատանքները շարունակական են։ Մեր նպատակն է ունենալ բարեկարգ, անվտանգ և հարմարավետ ճանապարհներ՝ համայնքի բնակիչների համար։
Միասին՝ բարեկարգ և զարգացող Մասիս։
Կիսվել սոց․ ցանցերում