ԱՄՆ-ի սահմանային անվտանգության ղեկավար Թոմաս Հոմանը հայտնել է, որ Միացյալ Նահանգներից ամեն օր ռազմական ինքնաթիռներով անօրինական ներգաղթյալները կվտարվեն երկրից։ Հայտնի է դարձել նաև, որ Գվատեմալա է տեղափոխվել անօրինական միգրանտների առաջին խումբը: Մեքսիկայի հետ սահմանին էլ կուտակումներ են: Ամերիկյան ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ տարբեր քաղաքներում տասնյակ անօրինական ներգաղթյալներ են ձերբակալվել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ անօրինական միգրացիային վերջ կտա։
ԱՄՆ-ից անօրինական ներգшղթյալները վտարվում են
