ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սխալ քայլ արեցին իմ հանդեպ․․․ Մարդիկ շատ անտակտ են դարձել, բաներ են խոսում, որոնց համար իրենք հաշվետու չեն լինում, դա ամենավատն է․․․

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Իրինա Այվազյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական, ընտանեկան և գործնական մի շարք թեմաներից։

Իրինան վերջերս է ավարտել նկարահանումները և խոսելով այս շրջանում աշխատանքային դադարի մասին նշել էր, որ ամեն նախագծից հետո մասնագիտական սթրես է ապրում.

«Եղել է շրջան, որ նեգատիվ էներգիան շատ է ազդել ինձ վրա ու պասիվացել եմ ինստագրամում, ժամանակին էջերս եմ ապաակտիվացրել, բայց դա երևի իմ էմոցիոնալ ֆոնից է գալիս, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, ինչքան հետևորդները շատանում են, դրան զուգահեռ շատանում է թե՛ դրականը, թե՛ բացասականը»։

Իրինայի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք ձևավորվեց նաև նրա անձնական կյանքի պատճառով, և, խոսելով այն մասին, թե արդյո՞ք այժմ ափսոսում է, որ ժամանակին այդքան հանրային է դարձրել անձնականը, դերասանուհին նշել էր, որ հիմա ունի ափսոսանք.

«Բայց, միևնույնն է, չեմ հասկանում, թե այդ բացասական մեկնաբանությունների հոսքը որտեղից եկավ, որովհետև ես խոսել եմ 2 մարդու մասին և նորմալ է, որ աղջիկը կարող է տարբեր մարդկանց հետ շփվել։ Ես չեմ խոսում հազարավոր մարդկանց մասին, ես խոսում եմ 2-ի մասին։ Մարդիկ շատ անտակտ են դարձել, բաներ են խոսում, որոնց համար իրենք հաշվետու չեն լինում, դա ամենավատն է»։

Հանրությունը տեղյակ է Իրինայի 2 հարաբերություններից՝ Գևորգ Մկրտչյանի և Ռաֆ Հարությունյանի հետ։ Խոսելով վերջինիս հետ հարաբերությունների և բաժանման մասին՝ Իրինան նշել էր.

«Իրականում բավականին դժվար էր, որովհետև մեր բաժանման պատճառը շատ վատ պատճառ էր, և ոչ մի աղջկա չեմ ցանկանա, որ իր կողակիցը այնպիսի արտահայտություններ անի, ինչ արտահայտություններ արել է այդ պահին իմ կողակիցը։ Դժվար էր սկզբնական շրջանում, բայց հետո, երբ արդեն ժամանակ է անցնում և սկսում ես ավելի սառը գլխով դատել, հասկանում ես, որ շատ լավ է, որ այսպես է ստացվել, որովհետև, երբ սիրում ես, սիրահարված ես, չես նկատում այդ մարդու ասածը, սկսում ես իր ասածով շարժվել։ Ինքը չէր պատկերացնում իր կողքին այն տեսակի մարդ, ինչպիսին ես էի ու դա ոչ թե ներքինին էր վերաբերվում, այլ արտաքինին։ Առհասարակ, կապ չունի, աղջիկ է, թե տղա, մարդու արտաքինի հետ կապված պետք է ինչ-որ մոտեցում լինի, երբ դու արտահայտվում ես, կամ պետք է առհասարակ չարտահայտվել։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է քո կողակցին, մինչև քո ընտրելը, եթե դու իրեն տեսել ես այդպիսին, ինչի՞ համար ես ընտրել, որ հետո փոխե՞ս։ Մի տեսակ անտակտություն է, պետք չէ ոչ մեկի արտաքինի հետ կապված մեկնաբանություններ թողնել ու փորձել փոխել։ Ինքը իրեն շատ սխալ է պահել, բայց ես իրեն ներել եմ։ Արդեն չեմ կարող ասել մեծ սեր էր, թե ոչ, որովհետև էլ սեր չկա, ամեն դեպքում ես իրեն շատ սիրել եմ»,-ընդգծել էր դերասանուհին։

Ժամանակին Իրինան ասել էր, որ ինքը ընտանիքում իրեն չհասկացված է զգում։ Զրույցի ընթացքում դերասանուհին նշեց՝ այս տարիների ընթացքում հասկացել է՝ դա իրենից է եղել.

Կիսվել սոց․ ցանցերում