Իրանը Ռпւսաստանից 20 ուղղաթիռ է գնել

Իրանը համաձայնության է եկել Ռուսաստանի հետ գիշերային տեսանելիության համակարգերով քաղաքացիական 20 ուղղաթիռ գնելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական և օգնության բաժնի ղեկավար Բաբակ Մահմուդին։

«Գիշերային տեսանելիության համակարգերով 20 ուղղաթիռների գնման պայմանագիրը, որոնցից 4-ը նախատեսված են անտառային հրդեհների մարման համար, պատրաստվել է նախորդ կառավարության կողմից, և պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ։

Ինչպես պլանավորվել է, 20 ուղղաթիռ կմատակարարվի մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ բաղադրիչներով, կկազմակերպվի նաև ուսուցում»,- IRNA-ին ասել է Մահմուդին:

Հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որի նպատակն է երկու երկրների հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա և ամրապնդել նրանց ռազմավարական գործընկերների կարգավիճակը։

Կիսվել սոց․ ցանցերում