Պայթյուն է որոտացել Թուրքիայի արեւելքում գտնվող հանքերից մեկում։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլատակների տակ առնվազն երկու աշխատակից է մնացել։ Դեպքը տեղի է ունեցել Էլազըղի Ալաջաքայա շրջանում։ Իրականացվում են աշխատակիցներին փլատակների տակից հանելու օպերացիա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
