CNN հեռուստաընկերությունը հայտարարել է, որ աշխատանքի օպտիմալացման շրջանակներում նախատեսում է աշխատակիցների զանգվածային կրճատումներ իրականացնել։ Կրճատումներ իրականացվելու են հեռուստատեսության՝ ողջ աշխարհում գտնվող մասնաճյուղերում եւ գրասենյակներում։
Նաեւ նախատեսվում է որոշ հաղորդումների եւ շոուների նկարահանումներն իրականացնել Ատալանտայում՝ ձգձումներից խուսափելու համար։ Կրճատումները կվերաբերեն նույնիսկ CNN-ի ամենահայտնի դեմքերին, ովքեր աշխատում են պայմանագրով։ Ներկայումս ամբողջ աշխարհում CNN-ն ունի 3500 աշխատակից։
