«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր։
Ներդրումային ծրագրի շրջանակում հին և տեխնիկապես մաշված ներածման բաշխիչ սարքավորումները և շքամուտքերի էլեկտրական լարերը փոխարինվում են նորերով։
🔹Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը, կկանխարգելվեն վթարային իրավիճակները, բնակիչների համար առավել անվտանգ պայմաններ կապահովվեն, ինչպես նաև կվերականգնվի շքամուտքերի արտաքին տեսքը։
