Այսօր Մասիս համայնքի կենտրոնական գրադարանում նշվեց Գրադարանավարի մասնագիտական օրը՝ արժևորելով գրքի, գիտելիքի և մշակույթի պահպանման ու տարածման գործում գրադարանավարների կարևոր առաքելությունը։
Գրադարանավարը պարզապես գրքեր պահպանող ու ընթերցողին սպասարկող մասնագետ չէ․ նա գիտելիքի ու սերունդների միջև կապող օղակ է, ընթերցանության մշակույթի տարածող և համայնքի հոգևոր-մշակութային կյանքի կարևոր մասնակից։
Սիրելի՛ գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործ աշխատանք, գնահատված ու արժևորված գործունեություն և, ամենակարևորը՝ շատ ընթերցողներ։
Թող մեր գրադարանների դռները միշտ բաց լինեն, իսկ գրքի նկատմամբ սերը՝ փոխանցվի սերնդեսերունդ։
Տեսանյութը՝ այստեղ
