Այսօր Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում հյուրընկալեցինք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Տոկիոյի ներկայացուցչության ռազմավարական գործընկերության և ռեսուրսների մոբիլիզացման հարցերով խորհրդական Նաոկի Նիհեյին, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանին, «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանին, ՄԱԶԾ ներկայացուցիչների։
Այցի նպատակն էր ծանոթանալ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։
Հյուրերը շրջայց կատարեցին Այնթապի ամբողջությամբ վերանորոգված ամբուլատորիայում և ծանոթացան իրականացված աշխատանքներին։ Բուժհաստատությունը հիմնանորոգվել, կահավորվել և վերազինվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև համալրվել էներգախնայող լուծումներով։ Ամբուլատորիայում տեղադրվել են արևային պանելներ և արևային ջրատաքացուցիչներ։
Ողջունելով հյուրերին` կարևորեցի Ճապոնիայի կառավարության և ՄԱԶԾ-ի աջակցությամբ Մասիս համայնքում իրականացվող ծրագրերի նշանակությունը։ Մասնավորապես՝ Այնթապի և Ռանչպարի ամբուլատորիաների վերանորոգման ու վերազինման ծրագրերը կարևոր ներդրում են բնակավայրերի բնակիչների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման գործում։
Շնորհակալություն մեր միջազգային գործընկերներին՝ Մասիս համայնքի բնակավայրերի զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված շարունակական աջակցության համար։
Համայնքապետարանը շարունակելու է ընդլայնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ համայնքում կյանքի կոչելով նոր, կարևոր և երկարաժամկետ ծրագրեր։
Տեսանյութը ՝ այստեղ
