Իր ոչ լեգիտիմության պատճառով Զելեն սկին իրավունք չունի որևէ բան ստորագրել. Պпւտին

«Բանակցություններ կարելի է վարվել ցանկացածի հետ, սակայն իր ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել»:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները», — ասել է Պուտինը «Մոսկվա» հաղորդաշարի հեղինակ և վարող Պավել Զարուբինի հետ զրույցում:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ նախագահը, նույնիսկ ռազմական դրության պայմաններում, իրավունք չունի երկարաձգել իր լիազորությունները, և խոսքը վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը։

«Սա շատ լուրջ խնդիր է, որը պետք է երաշխավորի և՛ Ուկրաինայի, ի դեպ, և՛ Ռուսաստանի անվտանգությունը լուրջ երկարաժամկետ պատմական հեռանկարի համար։ Բայց փաստաթղթերի ստորագրման տեսանկյունից այստեղ, իհարկե, ամեն ինչ պետք է լինի այնպես, որ իրավաբանները մեզ հաստատեն այն մարդկանց օրինականությունը, ովքեր ուկրաինական պետության կողմից լիազորված կլինեն ստորագրել այդ համաձայնագրերը»,- ասել է Պուտինը։

Կիսվել սոց․ ցանցերում