Հունվարի 18-ի ժամը 23.55-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքից մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով ի վիճակի չի եղել հայտնելու անձնական տվյալներն ու վնասվածքներ ստանալու հանգամանքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հունվարի 27-ին: Պարզվել է, որ հունվարի 18-ի ժամը 22-ի սահմաններում 15-ամյա պատանին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծեծի ենթարկել նրան, ինչի հետևանքով վերջինս ընկել է ապակու կտորների վրա՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը շարունակվում է։
Վանաձորում 15-ամյա պատանին վիճшբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծե ծի ենթարկել նրան
