Տարածաշրջանում անշուշտ պայթյունավտանգ, բայցև փակուղային վիճակ է․Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա  Սաֆարյանը գրում է,

Տարածաշրջանում անշուշտ պայթյունավտանգ, բայցև փակուղային վիճակ է։
Հայաստանից Սյունիքը պոկելու նպատակով Արցախի պատանդառությունից, Գեղարքունիքից մինչև Սյունիք ՀԱՊԿ զորքեր տեղակայելու հաստատակամությունից սկսած ու ավարտած վերջին օրերին ռուսական հեռուստաեթերներից Սալավյովի բաց կոչերով’ մեծ պատերազմի հրահրումով Վրաստանն ու Հայաստանը վերցնելու մասին, վկայում են Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի հարցում Մոսկվայի շահագրգռության մասին…
Ադրբեջանը գիտի դրա մասին, զորքեր է մոբիլիզացրել Արցախի հետ սահմանագծով մեկ ու մինչև Իրան, բայց առաջինն ուզում է լուծել հայկական Արցախ ու Ստեփանակերտ մտնելու հարցը… Բայց Ռուսաստանն ու Արևմուտքը նման դաբրո չեն տալիս։ Ռուսաստանի դեպքում, ուզեն թե չուզեն, դա նաև հարձակում է ռուս խաղաղապահ կոնտինգենտի դեմ, իսկ Արևմուտքը անգամ Լաչինի միջանցքի դեպքում չի հանում իր բարձրացրած կարմիր քարտը, ուր մնաց լեգիտիմացնի հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, որի մասին ամիսներով ահազանգ է հնչում ու սաստկանում արևմտյան մայրաքաղաքներում…
Ադրբեջանը փորձում է ուղղորդվել ռուսական ցանկությամբ դեպի Հայաստանը, սակայն կրկին բախվում է կամ պատի, կամ վառոդի մեծ տակառի. Հայաստանում ԵՄ դիտորդներն են տեղակայված, որոնք Բրյուսել ու Վաշինգթոն կհաղորդեն, որ Ռուսաստանից բացի ևս մեկ պետություն կա, որը ձեռնոց է նետում միջազգային կարգին, համակարգին ու իրավունքին, ինչպես նաև’ Բրյուսելում ու Վաշինգթոնում իր ստանձնած նախկին հավաստիացումներին, ու դա Ադրբեջանն է։ Այդ դեպքում Վաշինգթոնն ու Բրյուսելն էլ կարող են միակողմանիորեն վերանայել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին իրենց «հնացած» մոտեցումներից…
Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Արևմտյան պատին զարկվելուց զատ Ադրբեջանը բախվում է նաև Իրանից եկող դղրդյունին, ով հայտարարել է, որ այդ դեպքում կանցնի Արաքսը… Իսկ եթե պարսից փղերն անցնեն Արաքսը, պատերազմի հարցում շահագրգռված հյուսիսային արջերը նրանց դեմ դուրս չեն գա’ Ադրբեջանին օգնելու համար…
Մնում է Թուրքիան, ով հայտարարել է, որ եթե պարսիկները նեղացնեն իրենց կրտսեր ընկերոջը, ապա անատոլիական գայլը արագ մարտի կնետվի… Ի վերջո առանց Թուրքիայի չի լինի Նախիջևանից հարձակման ճակատը, իսկ դա նշանակում է չի լինի նաև Ադրբեջանի հարձակումը… Իսկ Իրսնի հետ բաց ռազման բախումը նաև նշանակում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավում մեծ պատերազմում, երբ ՆԱՏՕ-ն ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի հետ պատերազմելու որոշում չունի…
Իսկ դրա համար պետք է ջունգլիների արքայի’ ԱՄՆ թույլտվությունը, որը Հայաստանի տարածքում զորավարժություն է անց կացնում, ասել է թե’ ազդանշան է ուղարկում, որ Հայաստանի վրա հարձակում չպետք է լինի..
Ինչ է մնում Թուրքիային, որից էլ կախված է պատերազմը տարածաշրջանում.
Այո, զանգել Երևան…
Որովհետե Անկարան արդեն գիտի Վաշինգթոնի ասածը, ու չի կարող դեմ գնալ դրան… Մնում է զանգել Երևան, փորձել միջնորդ դառնալ Ադրբեջանի հետ լարվածությունը նվազացնելու գործում, որպեսի Բաքվի պատճառով ինքն էլ չմնա աղետալի պատերազմի փլատակների տակ…
Ըստ այդմ, Անկարան փորձելու է այդ զրույցում Ադրբեջանի համար մի բան կորզել, որովհետև Լաչինի միջանցքի հարցը արդեն տեսանելիորեն իզգոյացնում է նրան, ուստի Բաքուն էլ պետք է այն շուտ բացի, բայց դրա հետ մեկտեղ ինչ որ բան պետք է ստանա… Իսկ դրա համար Երևանն էլ պետք է Ստեփանակերտին համոզի գնալ ինչ որ զիջումների… Այս ամենի դեպքում Անկարան մեծահոգաբար կխոստանա Երևանի ուղղությամբ քայլ անել, սահման բացել, որպեսզի հետագայում իր համար էլ պատրվակ սարքի Ադրբեջանի վտանգավոր պատերազմական կապրիզները չկատարելու համար’ ասելով թե Երևանի հետ երկխոսության մեջ եմ, սպասի…
Մի խոսքով, այս ամենում լավ է, որ Անկարան ստիպված է ինքը ուղիղ, առանց միջնորդների խոսել Երևանի հետ, քանի որ երեկ Երևանը խոսել է Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իրանի հետ, իսկ առաջիկա օրերին էլ իր տարածքում և’ կխոսի, և’ կմարզվի ԱՄՆ հետ….
Կիսվել սոց․ ցանցերում