«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի ավագանու առաջիկա նիստին

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման համար հրավիրված ավագանու նիստին:

Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում հետևյալ փոփոխություններ են.

  • ուղևորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ,
  •  անսահմանափակ փաթեթների երկարացում. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։
Կիսվել սոց․ ցանցերում