Ինչպես արդեն գրել ենք, ավագանու այսօրվա նիստում վիճեցին ավագանու ՔՊ-ական անդամները եւ ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, բանը հասավ քաշքշուկի եւ հրմշտոցի։ Ի վերջո, Տիգրան Ավինյանը չկարողանալով իրավիճակը մեղմել, որոշեց այսօրվա նիստից հեռացնել ընդդիմադիր Սամվել Հակոբյանին եւ հայտարարեց ընդմիջում։
Նիստը սկսվելուց առաջ քաղաքապետարան էին հրավիրվել մոտ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ, որոնք բռնություն եւ ուժ կիրառեցին «Մայր Հայաստանի» ավագանու անդամների նկատմամբ, ի վերջո, Սամվել Հակոբյանին բռնությամբ դուրս հանեցին։ Իրավիճակը լարվեց նաեւ միջանցքում, կարմիրբերետավորները կրկին ուժ կիրառեցին նրանց նկատմամբ։
