ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնացե՛ք և տուգանե՛ք». Ավինյանն անդրադարձավ շինարարական նորմերը խախտողներին

«Նախկինում ընդունված է եղել նախընտրական շրջանում ավելի մեղմ գտնվել և մարդկանց քիչ տուգանել։ Ես, հակառակը, հորդորում եմ ավելի շատ տուգանել։ Փորձը ցույց է տալիս, որ շատ սուբյեկտներ այս շրջանն օգտագործում են տարբեր ապօրինություններ իրականացնելու համար»,-  Տիգրան Ավինյանը։

 

Ըստ Ավինյանի՝ եթե կա շինարարական նորմերի խախտում, պետք է ամեն օր տուգանել․

 

«Եթե չկան ցանցերը, որի մասին ամեն օր խոսում ենք, ամեն օր տուգանեք։ Երբ չկա համապատասխան կահավորումը, կապ չունի՝ ինչ կարևորության աշխատանք է արվում․ գնացե՛ք և տուգանե՛ք»,- ասել է Տիգրան Ավինյանը։

 

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում