Սև ծովում ավելի քան 178 հազար տոննա նավթամթերք է հավաքվել, օրական ստուգվում է ափի ավելի քան 970 կիլոմետր, հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram-յան ալիքը։
«Սև ծովում հետազոտվել է ավելի քան 6400 քառակուսի կիլոմետր՝ օրական 184 քառակուսի կիլոմետր, մշակվել է 50 715 քառակուսի մետր տարածք: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջրասուզակային խմբերը ստուգում և հավաքում են նավթամթերքը։ Ընդհանուր առմամբ հավաքվել է ավելի քան 178 հազար տոննա։ Հատուկ կազմակերպությունները մաքրում են աղտոտված գրունտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շուրջ 5000 մարդ և ավելի քան 600 միավոր տեխնիկա է ներգրավվել արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման համար։
