ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԽԶՎԱԾՔ Է ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ

Գիտնականներն իրականացրել են Եվասիական եւ Արաբական լիթոսֆերային սալերի փոխազդեցությունների երկրադինամիկ ցուցիչների վերլուծություն եւ պարզել, որ երկրակեղեւում ձեւավորում է խոշոր երկրաբանական խզվածք։ Հետազոտությունները պարզել են, որ հնագույն օվկիանոսային լիթոսֆերայի մասնիկները, որոնք խորասուզվել են միջնապատյանի մեջ, հանկարծակի դադարեցրել են իրենց շարժում տեղամասերից մեկում, ինչը բերել է ապարաշերտների անոմալ բարձրացման։ Դա, ըստ մանսգետների, նշանակում է, որ օվկիանոսային սալը այդ տեղամասում արդեն պոկվել է եւ դադարել դեպի ներքեւ քաշել երկրակեղեւը։

Ընդ որում, Իրաքի հյուսիս-արեւմտյան հատվածում, Զագրոսի լեռների շրջանում, սուբդուկցիան դեռ շարունակվում է։ Լիթոսֆերան այստեղ ակտիվ կերպով իջնում է, ձեւավորելով մինչեւ 4 կմ խորությամբ տեկտոնական իջվածք։ Մասնագետները կարծում են, որ խզվածքի տարածքը՝ դեպի իրաքյան տարածքի ուղղությամբ շարունակելու է ընդարձակվել։ Տեղի ունեցող երեւույթը համեմատում են գրքի էջի պոկելու պրոցեսի հետ, որը սկսվում է եզրից եւ դանդաղորեն տարածվում ամբողջ մակերեւույթով։ Այս ամենով հանդերձ, գիտնականները, հաշվի առնելով տեղի ունեցող երեւույթների դինամիկությունը, կարծում են, որ բնակչության համար ռիսկերը նվազագույնն են։ Նույնիսկ կարծում են, որ այն հատվածներում, որտեղ խզվածքն արդեն տեղի է ունեցել, երկրաշարժային ակտիվությունը կարող է նվազել։ Երկրաբանները նշում են, որ դեֆորմացված շրջաններում, տեկտոնական լարվածությունը սկսել է կայունանալ։

 

Կիսվել սոց․ ցանցերում