ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերմանիային կոչ է արել էապես ավելացնել պաշտպանական ծախսերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիային կոչ է արել էապես ավելացնել պաշտպանական ծախսերը և մեծացնել զենքի արտադրությունը:

«Գերմանիան պետք է ավելի շատ ծախսի և ավելի շատ արտադրի», — ասել է Ռյուտեն Bild-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ վտանգավոր է ոչ միայն Ռուսաստանի հետ կապված իրավիճակը, Չինաստանը նաև մեծացնում է իր ռազմական հնարավորությունները։

«Ես ձեզ հստակ ասում եմ. մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Սա պատերազմից խուսափելու լավագույն միջոցն է», — բացատրել է Ռյուտեն:

«Հաշվի առնելով գերմանական տնտեսության չափը՝ մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ նա շատ ավելին անի», — ավելացրել է Ռյուտեն։

Կիսվել սոց․ ցանցերում