Վերընտրվելուց հետո Լուկшշենկոն, ինչպես միշտ, առաջին այցը կկատարի Ռпւսաստան

Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Կրուտոյը հաստատել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը, ինչպես միշտ, կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

«Նախագահն ինքը արդեն հայտարարել է առաջին այցի մասին։ Սա, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է լինելու, սպասվում են նրա բանակցությունները ՌԴ նախագահի հետ։ Հնարավոր են մի շարք հարակից իրադարձություններ։ Ներկայումս մենք աշխատում ենք դրանց վրա»,- Belarus-1 հեռուստաալիքի եթերում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Խոսելով Բելառուսի նախագահի այլ արտասահմանյան այցերի մասին՝ Կրուտոյն ասել է, որ «իհարկե, դրանք կան, բոլորը ընկերներն են»:

Կիսվել սոց․ ցանցերում