ԱՄՆ-ը Ռուսաստանի և Չինաստանի հետ կարող է դառնալ ուժի կենտրոններից մեկը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ հարցերում» ամսագրի համար հոդվածում։
«Բազմաբևեռությունն ուժեղանում է, և, այս օբյեկտիվ գործընթացին հակադրվելու փոխարեն, ԱՄՆ-ը տեսանելի պատմական հեռանկարում կարող է դառնալ ուժի պատասխանատու կենտրոններից մեկը Ռուսաստանի, Չինաստանի և գլոբալ հարավի, արևելքի, հյուսիսի և Արևմուտքի այլ տերությունների հետ միասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Բայց առայժմ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը «կօգտագործի կովբոյական հարձակումները՝ փորձարկելու ՄԱԿ-ի վրա կենտրոնացած գործող համակարգի ճկունության և ամերիկյան շահերին դիմակայելու սահմանները»:
Նրա կարծիքով, Միացյալ Նահանգները շուտով կհասկանա, որ միջազգային իրականությունը շատ ավելի հարուստ է, քան աշխարհի մասին պատկերացումները, որոնց կարելի է դիմել ամերիկյան լսարանի և իր դաշնակիցների առաջ ելույթներում։