Ադрբեջшնի հերթական թիրшխը՝ Հшդրութի Մшրիամաձոր գյուղը

Ադրբեջանցիները Արցախի Հանրապետությունում շարունակում են  հայկական բնակելի թաղամասերի, բնակավայրերի, մշակութային հուշարձանների ոչնչացումը։ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգեց ադրբեջանագետ, Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«Հայկական հուշարձանների, թաղամասերի ու բնակավայրերի ոչնչացումը շարունակվում է նույն ծավալով։ Նաև մեծ թափ է ստացել ամբողջական բնակելի թաղամասերի և բնակավայրերի ոչնչացումը»,- նշեց նա։

Ավանեսովը հայտնեց, որ այդ քաղաքականության հերթական թիրախը դարձել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: Այդ մասին հայտնի է դարձել տելեգրամյան ալիքներից մեկի կողմից 2025 թ. փետրվարի 4 –ին հրապարակած լուսանկարից:

«Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն ։ Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»,- գրել է Հովիկ Ավանեսովը։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում