Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Грузия-ն, տրանսպորտի մնացած տեսակների համար երթևեկությունը բաց է։ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:
Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար
