Կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները

Արարատ քաղաքի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով. Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով` Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։ Ժամը` 15։30-ին, ք.Երևան / մետրոյի Գործարանային կայարան/ – ՈԿՖ բանավան – քաղաք Արարատ։ Ավշար և Նոյակերտ բնակավայրեր Ժամը` 7։30-ին, գ. Ավշար – գ. Նոյակերտ-ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։ Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Նոյակերտ – գ . Ավշար։ Երասխ, Արմաշ և Սուրենավան` Ժամը` 7։00-ին, գ.Երասխ – գ. Արմաշ գ.Սուրենավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։ Ժամը` 15։30- ին, ք. Երևան/ մետրոյի Գործարանային կայարան / գ. Սուրենավան – գ. Արմաշ – գ. Երասխ։ Արարատ գյուղ՝ Ժամը` 7։15-ին, գ. Արարատ – Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։ Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Արարատ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում