Al-Beruniy․ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը կիսեցին միավորը եւ առաջատարներն են

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը խաղացին իրար դեմ։ Գրանցվեց ոչ ոքի։

Նրանք 4,5-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Հայ գրոսմայստերներից կես միավոր է հետ ուզբեկ Մուխիդին Մադամինովը։

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում