Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը փետրվարի 12-ին հրաժարական կտա։
«Այսօր Ռումինիայի խորհրդարանը նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ է սկսել: Մի քանի օրից Ռումինիայի խորհրդարանը կողմ կքվեարկի իմ հրաժարականին, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամային վիճակում, քանի որ կսկսվի նախագահի հրաժարականի հանրաքվեն»,- հայտարարել է Յոհանիսը՝ անհիմն անվանելով այդ քայլը:
Նախագահի ելույթը հեռարձակել են ռումինական լրատվամիջոցները։
Յոհանիսը կանխատեսում է ռումինական հասարակության պառակտում, և նշում, որ արտերկրում ոչ ոք չի հասկանա, թե ինչու է այդ դեմարշը ձեռնարկվել, եթե արդեն իսկ նախապատրաստվում են նախագահական ընտրությունները։
«Ռումինիային և Ռումինիայի քաղաքացիներին այս ճգնաժամից, նման անօգուտ և բացասական զարգացումից փրկելու համար ես հրաժարական եմ տալիս նախագահի պաշտոնից»,- ասել է նա:
