Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Փետրվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան M4 ավտոճանապարհի 44 կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում