ԵՄ-ն մտադիր է շարունակել պшտժամիջոցներ կիրառել Ռпւսաստանի դեմ՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից.Պшուլա Պինյո

ԵՄ-ն հավատարիմ կմնա Ռուսաստանի հանածո վառելիքից ամբողջությամբ հրաժարվելու իր կուրսին և կշարունակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։

«Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ունենք էներգետիկայի ոլորտում, որոնք ռուսական հանածո վառելիքի կախվածությունից աստիճանաբար ազատվելու մեր կուրսի մի մասն են: Դրանք նախատեսում են այդ էներգակիրներից փուլային ամբողջական հրաժարում»,- ասել է մամուլի քարտուղարը Եվրահանձնաժողովի ճեպազրույցում:

Կիսվել սոց․ ցանցերում