Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել կրճատել ռшզմական ծախսերը

Եթե Միացյալ Նահանգները հավատարիմ է «Առաջին հերթին՝ Ամերիկան» սկզբունքին, ապա  պետք է օրինակ ծառայի մյուսների համար և առաջինը կրճատի ռազմական ծախսերը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գու Ցզյակունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է «եռակողմ գագաթնաժողով» անցկացնել իր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ, որի ընթացքում կողմերին ցանկանում է առաջարկել կիսով չափ կրճատել իրենց ռազմական բյուջեները։

«Քանի որ ԱՄՆ  հանդես է գալիս «Առաջին հերթին՝ Ամերիկան» սկզբունքի ներքո, ուրեմն  պետք է օրինակ ծառայի և առաջինն  ինքը կրճատի իր ռազմական ծախսերը»,- այս առնչությամբ արձագանքել են Չինաստանի ԱԳՆ-ից։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ 2024 թվականին ԱՄՆ ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ռազմական ծախսերի 40%-ը, ԱՄՆ մյուս բոլոր պետությունների շարքում առաջին տեղում է եղել՝ ռազմական կարիքների համար ծախսերով։ Նա հիշեցրել է նաև, որ  ԱՄՆ ռազմական բյուջեն 2025 ֆինանսական տարվա համար  կազմելու է 895 միլիարդ դոլար։

Կիսվել սոց․ ցանցերում