Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին  ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի՝

• Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների,
• Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի  Մուշ  թաղամասի   ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում