Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները որակազրկվել է. պատճառը հայտնի է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ իտալացի Յանիկ Սինները որակազրկվել է երեք ամիս ժամկետով:

Այս մասին հայտնում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը`ՎԱԴԱ-ն՝ նշելով, որ Սինները որակազրկվել է դոպինգ թեստի դրական պատասխանի պատճառով:

Իտալացու պաշտոնական որակազրկումը մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարի 9-ին և կեզրափակվի մարտի 4-ին:

Սինները պաշտոնական մարզումային գործընթացը կարող է սկսել ապրիլի 13-ից: Նա կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտ»-ի մյուս մրցաշարին` մայիսին կայանալիք Ֆրանսիայի բաց առաջնությանը`Ռոլան Գարոսին:

Յանիկ Սինները Ավստրալիայի բաց առաջնության կրկնակի հաղթող է, մեկ անգամ էլ հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում: Այս պահին նա վարկանիշային աղյուսակի առաջատարն է:

Կիսվել սոց․ ցանցերում