Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև»,- հայտնել են նախարարությունից։

Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են կանոնավոր շփումների մասին՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման համար։

Կիսվել սոց․ ցանցերում