Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Վահե Գիգոլյանի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
