Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում միացել են տագնապի շչակները՝ ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով։ ՀՕՊ համակարգերի ակտիվ աշխատանքի ֆոնին՝ Գելենջիկի, ինչպես նաև Կաբարդինկայի և Դիվնոմորսկոյեի գյուղական շրջանների բոլոր լողափերը ժամանակավորապես փակվել են։
Քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովը հորդորել է պահպանել հանգստություն՝ ընդգծելով, որ մարդկանց անվտանգությունն ամեն ինչից վեր է։
Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրությունների, գիշերվա ընթացքում Կրասնոդարի երկրամասի և ՌԴ այլ շրջանների երկնքում խոցվել է 397 անօդաչու։
