Օգոստոսի 8-9-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակի մարզում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 8-ին և 12-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ի գիշերային և երեկոյան ժամերին կանխատեսվում է կարճատև անձրև ու ամպրոպ, որի ընթացքում քամին կուժգնանա 18-23 մ/վրկ-ով։ Օգոստոսի 8-12-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ը կանցնի առանց տեղումների։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 9-11-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 8-12-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում քամին կուժգնանա 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
