Կիևի մարզը՝ ԱԹՍ-ների հшրվածի տակ․ զпհերի և վիրшվորների թվում երեխաներ կան

ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով Կիևին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր, ինչի մասին տեղեկացնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան…

ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով Կիևին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր, ինչի մասին տեղեկացնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան ալիքը։

Վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ Բրովարիի շրջանում ընկած բեկորներից վնասվել են տնտեսական շինություններ, մասնավոր բնակելի տուն և ավտոմեքենաներ, ինչպես նաև հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքի տարածքում։

«Ցավոք, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա։ Եվս երեքը տուժել են, նրանց թվում նույնպես երեխա կա։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին», — նշել է պաշտոնյան։

Նշվում է նաև, որ դեպքի վայրերում աշխատանքներ են իրականացնում փրկարարներն ու բոլոր անհրաժեշտ ծառայությունները, իսկ հետևանքների վերացումը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում