Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի 24-ին կայցեի Ադրբեջան։
Այս մասին հայտնում է The News International պակիստանյան հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
«Այցը Ադրբեջան կսկսվի փետրվարի 24-ին, և վարչապետն այստեղ կմնա երեք օր։ Բաքվում Պակիստանի հետ կկնքվի 2 միլիարդ դոլարի ներդրումային գործարքի պայմանագիր: Այս ներդրումային գործարքները կկենտրոնանան նավթի և գազի հետախուզման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության վրա՝ ճանապարհ հարթելով այս կարևոր ոլորտներում հետագա համագործակցության համար»,- նշում է հրատարակությունը։
Ակնկալվում է, որ վարչապետ Շերիֆը նաև հանդիպումներ կունենա Ադրբեջանի գործարար առաջնորդների հետ և կհրավիրի ադրբեջանական ընկերություններին ներդրումներ կատարել Պակիստանում և ձեռնարկել բիզնես ձեռնարկություններ։
Ադրբեջանից հետո Պակիստանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Ուզբեկստան։
