Էր Ռիադում կարող են ուրվագծվել Վլադիմիր Պпւտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները. Պեսկով

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման շրջանակում կարող են ուրվագծվել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Դմիտրի Պեսկովը նշել է, թե Մոսկվան, ի տարբերություն Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ նախկին վարչակազմի, կենտրոնացած է հակամարտության խաղաղ կարգավորման վրա: «Նախագահ Պուտինն ի սկզբանե ասել է, որ պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Զելենսկու հետ: Գլխավորն այն է, որ հասնենք մեր նպատակներին: Նախընտրում ենք անել դա խաղաղ միջոցներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Կիսվել սոց․ ցանցերում