Ստшմբուլի օդանավակայանում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել․ հայտնի է պատճառը

Ստամբուլի արևելքում գտնվող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը հայտնել է, որ փետրվարի 20-ին և 21-ին նախատեսված ներքին և միջազգային չվերթերի մի մասը չեղարկվել է, քանի որ օդերևութաբաններն առատ ձյուն են կանխատեսել։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` Ստամբուլում չորս օր անընդմեջ ձյուն է գալու, իսկ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազելու է։

«Սպասվող բացասական եղանակային պայմանների պատճառով չեղյալ կհայտարարվի փետրվարի 20-ի չվերթերի 10 տոկոսը և փետրվարի 21-ի չվերթերի 15 տոկոսը», — ասվում է օդանավակայանը կառավարող «HEAŞ» ընկերության հաղորդագրության մեջ:

Ստամբուլի, Անթալիայի և մի շարք այլ նահանգների իշխանությունները զգուշացրել են, որ փետրվարի 19-ից օդի ջերմաստիճանը 8-12 աստիճանով կնվազի։
Կիսվել սոց․ ցանցերում