ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձшկել իսրшյելցի բոլոր գե րիներին

Պաղեստինյան խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել Է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իր տեսլականը:

«Մենք պատրաստ ենք երկրորդ փուլին, որի ընթացքում տեղի կունենա գերիների ամբողջական փոխանակում, որը կհանգեցնի մշտական հրադադարի և Գազայի հատվածից զորքերի ամբողջական դուրսբերման», — հայտարարել է մամուլի քարտուղար Հազեմ Քասեմը:

Այս առաջարկն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իսրայելից դուրս բերված գերիների շաբաթական փուլային ազատ արձակմանը:

Կիսվել սոց․ ցանցերում