ՌԴ-ն ու ԱՄՆ-ն սկսել են հեռանալ երկկողմ հարաբերություններում անդունդի եզրից. Լավրով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հեռանալ երկկողմ հարաբերություններում անդունդի եզրից, սակայն սրանք ընդամենն առաջին քայլերն են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է interfax.ru-ն: «Մենք սկսել ենք հեռանալ այն անդունդի եզրից, որտեղ մեր հարբերությունները բերել-հասցրել էր Բայդենի վարչակազմը, բայց սրանք միայն առաջին քայլերն են», — ասել է նա չորեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Պետդումայում։ Ինչպես ընդգծել է Լավրովը, «մթնոլորտը դրական է, մտադրությունները՝ ճիշտ, կտեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը, ինչ որոշումներ կկայացվեն»։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «գլխավորը հանդիպելն է, իրար լսելն ու իրատեսական որոշումներ կայացնելն է»։

Կիսվել սոց․ ցանցերում