Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է»։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հենց ամենասկզբից բոլորը համաձայնեցին, որ մեզ մոտ հենց «3+3» ձևաչափն է, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման տարակուսանքներն ու նրբությունները, բայց Վրաստանի ներկայացուցիչների համար աթոռ միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով Պետդումայում:
Նա հիշեցրել է, որ այդ մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։
«Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է, իսկ այն, որ «3+3»-ը գործում է ի շահ բոլոր մասնակիցների, կասկած չի հարուցում»,- ասել է նախարարը։
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցողական կազմակերպության։
