Նոր մանրամասներ՝ Հրազդան գետից հայտնբերված քաղաքացու դեպքից

Փետրվարի 19-ին՝ ժամը 09։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ժամը 15։44-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ք․-ի (ծնված 1984 թ․) դին և դուրս բերել գետից։

Կիսվել սոց․ ցանցերում