Տեսանյութ․Հրազդան գետը փաստացի դարձել է կոյուղի։ Այսօր Հայաստանի տարածքում Հրազդան գետի երկայնքով գրեթե անհնար է կանգնել գետի մոտ՝ տարածված գարշահոտության պատճառով։ Եթե խոսքը լիներ միայն մի քանի տան կոյուղու մասին, գուցե դա չդառնար այսպիսի աղետալի խնդիր, բայց այստեղ արդեն մաշտաբային աղտոտման մասին է խոսքը․ տպավորություն է, թե Հայաստանի տարբեր բնակավայրերի կոյուղիները ուղղակիորեն միացվում են գետին։ Բացի այդ, կան բազմաթիվ տեղեկություններ, որ որոշ բնակավայրերում տնտեսվարողները գետն օգտագործում են որպես աղբավայր։ Մասնավորապես՝ Գեղանիստ գյուղում և այլ վայրերում գետ են լցվում գոմերի պարունակությունը, խոզանոցների թափոնները, ինչպես նաև նույնիսկ սատկած անասուններ։ Նման դեպքերի մասին խոսվում է նաև Աէրացիա և Գեղանիստ բնակավայրերի տարածքներում։ Այս ամենի հետևանքով Հրազդան գետ-ը, որը պետք է լինի Հայաստանի կարևոր ջրային ռեսուրսներից մեկը, վերածվել է Ֆեռմաների գոմաղբի կոյուղու և գյուղատնտեսական թափոնների հոսքի։ Սա արդեն միայն բնապահպանական խնդիր չէ․ սա առողջապահական, պետական վերահսկողության և օրենքի կիրառման խնդիր է։ Պետական համապատասխան մարմինները պարտավոր են պարզել․ • ով է գետ լցնում կոյուղիները, • որ տնտեսվարողներն են թափոններ ու կենդանիների մնացորդներ լցնում գետը, • և ինչու տարիներով չի լուծվում այս խնդիրը։ Հրազդան գետը Հայաստանի բնական հարստությունն է, ոչ թե ֆեռմաների գոմաղբի կոյուղի։
Կոտրված ծառը փակել էր Հրազդան գետի հունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հրազդան գետից դուրս է բերվել Կիևյան կամրջից նետված քաղաքացու դ ին
Նոր մանրամասներ՝ Հրազդան գետից հայտնբերված քաղաքացու դեպքից