ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին որևէ լուրջ ջանքեր չի գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նա կարող է առաջին հերթին շահագրգռված լինել, որ Կիևը շարունակի միջոցներ ստանալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Զելենսկին «սարսափելի աշխատանք է կատարել»։
«Նա աշխատում է երեք տարի: Այս պատերազմը դադարեցնելու համար նույնիսկ հանդիպում կամ հեռախոսազանգ չի եղել: Դա սարսափելի է», — չորեքշաբթի ասել է Թրամփը Մայամիում ներդրումային ֆորումի ժամանակ:
Թրամփը վստահեցրել է, որ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը «երբեք չի փորձել» վերջ տալ հակամարտությանը, «Եվրոպան չի կարողացել խաղաղություն ապահովել, և Զելենսկին կարող է ցանկանալ պահպանել հեշտ փողերը»:
«Ես չգիտեմ, թե որն է խնդիրը, բայց նա չկարողացավ», — հավելել է Թրամփը՝ ասելով, որ Զելենսկին բավական չի արել խնդիրը լուծելու համար։
«Նա շատ վրդովված է, որ իրեն չեն հրավիրել, նա կարող էր գալ, եթե ցանկանար», — ընդգծել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով փետրվարի 18-ին Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների մասին։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին «հրավիրված չի եղել Սաուդյան Արաբիա»։
