Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումը, թե Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին բռնապետ է։ «Ասել, որ նախագահ Զելենսկին չունի ժողովրդավարական լեգիտիմություն, պարզապես սխալ է և վտանգավոր»,- ասել է Շոլցը Der Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում։ «Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինական պետության օրինական ընտրված ղեկավարն է։ Այն, որ պատերազմի պայմաններում հնարավոր չէ պատշաճ ընտրություններ անցկացնել, համապատասխանում է Ուկրաինայի Սահմանադրության դրույթներին և ընտրական օրենքներին։ Եվ ոչ ոք իրավունք չունի հակառակն ասելու»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Ուկրաինան արդեն գրեթե երեք տարի ամեն օր պաշտպանվում է ռուսական դաժան ագրեսիայից»,- հավելել է Շոլցը։
Զելենսկու մասին Թրամփի խոսքերը «սխալ են և վտանգավոր». Շոլց
