Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա. ՀՖՖ

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար»,- ասված է հաղորդագրությունում: Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին ֆեդերացիան լրացուցիչ կտեղեկացնի:

Կիսվել սոց․ ցանցերում