Մակրոնն ու Սթարմերը հրավիրվել են Սպիտակ տուն՝ Ուկրшինայի հարցով բանակցությունների

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Եվրոպայի երկու միջուկային տերությունների առաջնորդները հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն՝ քննարկելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ավարտը։

Ըստ Euronews-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական մարաթոնը սկսել է իր պտուղները տալ։

Այս շաբաթվա սկզբին Փարիզում ԵՄ և ՆԱՏՕ-ի երեք տասնյակ առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի հետ խորհրդակցությունների երկու փուլից հետո՝ Մոսկվայի և ԱՄՆ-ի միջև մերձեցմանը միասնական պատասխան տալու նպատակով, Եվրոպան վերջապես ապահովել է իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ:

Փետրվարի 19-ի երեկոյան Փարիզում Ելիսեյան պալատում կազմակերպված 19 պետությունների ղեկավարների հետ երկրորդ հանդիպումն է եղել   հիմնականում տեսաձևաչափի միջոցով, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը հայտարարել է, որ նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթվա սկզբին հրավիրվել են Սպիտակ տուն՝ քննարկելու ուկրաինական պատերազմը։

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո հիմնական մտահոգություններից մեկն այն էր, որ Թրամփը կարող է համաձայնության գալ Մոսկվայի հետ, որը հաշվի չի առնի ոչ Կիևի, ոչ էլ միասնական Եվրոպայի անվտանգության շահերը:

Կիսվել սոց․ ցանցերում