ԱՄՆ Պետդեպարտամենտը ծախսերի զանգվածային կրճատման նախագծի շրջանակներում, աննախադեպ կարգադրություն է իջեցրել այլ երկրներում գործող ամերիկյան դիվանագիտական առաքելություններին՝ դադարեցնել առաջատար լրատվամիջոցներին բաժանորդագրությունները։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը։
Հատկապես սահմանափակումների տակ են հայտնվել՝ The Economist, The New York Times, Politico, Bloomberg, Associated Press եւ Reuters պարբերականները։ Դիվանագետները կարող են պահպանել բաժանորդագրությունը արգելանքի տակ հայտնված լրատվամիջոցին այն դեպքում, եթե հիմնավորեն, որ դա խիստ անհրաժեշտ է իրենց աշխատանքային գործունեության իրականացման համար։
