Ինչ է առաջարկել ՌԴ-ն 44-օրյա պшտերшզմի ժամանակ, և ինչ որոշում է կայացրել հայկական կողմը. Պուտինը մանրամասնել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ի կողմից արված առաջարկությունների և ՀՀ ղեկավարության որոշումների մասին՝ նշելով, որ դրանք վաղուց են հայտնի, և թաքցնելու ոչինչ չկա:

«Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը և Լաչինը, ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո:

Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը: Տարբեր տարբերակներ կային: Մեր հարցին՝ թե ի՞նչ եք անելու, հայկական կողմը պատասխանում էր՝ կռվելու ենք:

Շատ լավ: Եվ ի վերջո ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին»,- ասել է ՌԴ նախագահը:

Մանրամասները՝ այստեղ:

Կիսվել սոց․ ցանցերում