Պшտերազմը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ. ԱՄՆ

Թրամփը կարող է ավարտել պատերազմը արդեն մի քանի օրից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը:

Վերջինս հայտարարել է, որ Թրամփն ու իր թիմը կենտրոնացած են բանակցությունների վրա, և ԱՄՆ նախագահը շատ վստահ է, որ խաղաղության հասնել հնարավոր կլինի արդեն հաջորդ շաբաթ:

Լիվիտը նշել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթը հանգստյան օրերին շուրջօրյա կաշխատի հանքարդյունաբերության գործարքի վրա:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը շատ կարևոր է Թրամփի համար, քանի որ կվճարի ամերիկյան հարկային դոլարները:

«Պատերազմն իսկապես կարող է ավարտվել հաջորդ շաբաթ»,- հավելել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում